Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.02.2015 | 00:02

Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ»։ Բերանիս պահպանակ դրի, երբ մեղավորը հակառակվեց ինձ։ Խուլ եղա և խոնարհ դարձա, բարիքս լռության մատնեցի, և ցավերս նորոգվեցին իմ մեջ։ Սիրտս կրակ կտրեց իմ ներսում, և մտքիս մեջ հուր բորբոքվեց։ Խոսեցի լեզվովս և ասացի. «Տեր, ցո՛ւյց տուր ինձ, թե երբ է իմ վախճանը, և որքան է կյանքիս օրերի թիվը, որպեսզի իմանամ, թե ինչքան կորուստ եմ ունեցել»։ Ահա սահման դրիր իմ օրերին, և կարողությունս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչություն է ամեն մարդ, որ մարմին ունի։


Սաղմոս 38. 2-7

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ